Հուսամ՝ խոսքս կգտնի իր հասցեատիրոջը․ Տեր Զարեհ

Հուսամ՝ խոսքս կգտնի իր հասցեատիրոջը․ Տեր Զարեհ

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով Մասյացոտնի թեմում էր ծառայություն իրականացնում, իսկ այժմ հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, գրառում է արել՝ ընդգծելով՝ «հուսամ՝ խոսքս կգտնի իր հասցեատիրոջը»։

«Ես իմ երդմանը մնացի հավատարիմ, իսկ դու՞։

Ասում էիր, որ կրկնեմ քո խոսքերն. «երդվում եմ մնալ հավատարիմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Նրա Ազգընտիր Գահակալին և նվիրապետական կարգին»։

Ես հավատարիմ եմ, իսկ դու՞։

Ասում էիր, որ ձեռքս Սուրբ Գրքին դնեմ և քո խոսքերով բառացի կրկնեմ այն, ինչ ես բառացի կրկնեցի և տառացի պահում եմ, իսկ դու՞։

Այն, ինչ ես տեսա, շատ էժան էր։

Ահա, թե ինչ արժես դու…»,- գրել է Տեր Զարեհը։

Ի դեպ՝ Տեր Զարեհը բառացի չի նշել, թե ում են ուղղված իր խոսքերը, սակայն ակնհայտ է, որ խոսքերի հասցեատերը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է, ով հայտնի փաստաթուղթը ստորագրած եպիսկոպոսներից մեկն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում