«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը

«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը

«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը, որի  նպատակն է միավորել  երիտասարդությանը ընդհանուր գաղափարի շուրջ՝ սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով ու բացահայտելով։

Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր  դեպի  Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը Հաղպատի և Սանահինի վանական համալիրների պատմությանը, Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դերակատարությանը։

Հաջորդ կանգառը Դսեղ գյուղն էր, որտեղ այցելեցինք հայ մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Օրն ամփոփեցինք տաքուկ միջավայրում՝ խարույկի շուրջ։

«Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը շարունակական է լինելու․ այցելելու ենք Հայաստանի բոլոր մարզերը, ծանոթանալու ենք յուրաքանչյուր մարզի պատմությանն ու ժառանգությանը։

Միացի՛ր մեր Երիտասարդական կենտրոնին, մեր ձևով բացահայտենք մեր հայրենիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում