Ռուսաստանը ցանկացած դեպքում՝ ռազմական կամ այլ տարբերակով, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան․ Պուտին

Ռուսաստանը ցանկացած դեպքում՝ ռազմական կամ այլ տարբերակով, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասից և չսկսել ռազմական գործողություններ, սակայն Կիևը նախընտրում է պատերազմել։

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարը երեկ հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ, հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։

Պուտինի խոսքով, Ուիթքոֆֆի և Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր։ Այն երկար է տևել, քանի որ պետք էր քննարկել խաղաղության առաջարկների յուրաքանչյուր կետ։ «Ամերիկյան կողմը Թրամփի ծրագրի 27 կետերը բաժանեց չորս փաթեթի և առաջարկեց դրանք առանձին քննարկել։ Մենք ստիպված էինք քննարկել գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը այդքան երկար տևեց

«Ռուսաստանը ցանկացած դեպքում՝ ռազմական կամ այլ տարբերակով, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան։ Ռուսաստանը փորձեց հարաբերություններ կառուցել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի և Ուկրաինայի միջև, բայց Կիևը չի ճանաչել դրանք, իսկ այդ հանրապետությունները չեն ցանկացել մնալ դրա մաս՝ դա արտահայտելով հանրաքվեով»,- ասել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում