Փաշինյանը հրեշ է, որ 2019 թվականի ապրիլին և հունիսին ստացել է պլան և մերժել է․ Զուրաբյան

Փաշինյանը հրեշ է, որ 2019 թվականի ապրիլին և հունիսին ստացել է պլան և մերժել է․ Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լարգրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է,  թե ինչ էր նախատեսում Հայաստանին 2019-ի հունիսին ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները։

«Կարգավորման ողջ գործընթացը լինելու էր երկու էտապով։ Առաջին փուլում լինելու էր փոխհամաձանեցված քայլերի փուլ։ Ի՞նչ էին նախատեսում այդ քայլերը. Հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, բայց միայն այն բանից հետո երբ Արցախի, Քելբաջարի, Լաչինի երկայքնով, ինչպես նաև այդ շրջաններում տեղակայվում են միջազգային խաղարար ուժեր։ Այդ հինգ շրջաններ պետք է մտնեին բացառապես քաղաքացիական բնակչություն, չէր մտնելու ոչ բանակը, ոչ էլ ուժաին այլ կառույցներ։ Խաղարար ուժերի կազմը կորոշվեր Հայաստանի ու Ադրբեջանի կոնսենսունսով»,-մի քանի կետեր է թվարկել Զուրաբյանը։

Նրա խոսքով, դա ենթադրում էր բոլոր կոմունիկացիաների բացում, տնտեսական ապաշրջափակում։ Բացի այդ, ԼՂ  անվտանգության երաշխաբոր էին դառնում Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկրները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։

«Ես չգիտեմ, թերությունը ո՞րնէ  այս պլանի մեջ։ Ո՞նց կարելի է  ստանալ նման պլան, ընդ որում երկու անգամ՝ ապրիլին ու հունիսին, ու չընդրկվել այս բանակցությունների մեջ, որպեսզի ստանանք մեզ համար երանելի խաղաղությունը»,-ասել է Զուրաբյանը։

Զուրաբյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել իր պատասխանն այս պլանին։

«Հարց է առաջանում, եթե եղել է 2019-ին նման փաստաթուղթ, խաղաղություն, ԼՂ դե ֆակտո անկախություն, դու պիտի վազեիր էս պլանին ընդառաջ։ Ի՞նչ ես պատասխանել։ Երեք տարբերակ ունեիր՝ կամ պետք է անմիջապես բռնվեիր դրանից ու գնայիր խաղաղության, ես ապացույցներ էլ կբերեմ, որ Ալիևը համաձայն էր դրան, կամ գոնե շարունակեիր բանակցել, երրորդ տարբերակը պատերազմի  տարբերակն է, երբ ոչինչ չես պատասխանում, թքում ես միջազգային հանրության ճակատին։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ճակատին ես թքում, երբ արհամարհում ես։ Ռուբեն Ռուբինյանն ասում է,  մնք գտնվում էինք գնահատման փուլում, Փաշինյանն էլ է նման մի բան ասում։ Որպեսզի հասկանաք ասածների աբսուրդը, ես ուզում եմ մի պարզ, փաստ արձանագրել, Հայաստանը ստանում է այս առաջարկները 2019-ի ապրիլին ու հունիսին, բայց մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլում։ Այսինքն, քեզ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ դու պատասխան տաս»,-հարց հնչեցրել է Զուրաբյանը։

Նա նաև նշել է, որ իրականում Փաշինյանը պատասխանել է, բայց ոչ դիվանագիտական խողովակներով, այլ հրապարակային ելույթներով, քայլերով, դրանից երկու ամիս անց գնում է Ստեփանակերտ, հավաքում է հանրությանն ու հայտարարում է՝ «Արցախը Հայաստանն է, և վերջ»։ «Չպատասխանելն ամենասարսափելի ընտրությունն էր»,-ասել է Զուրաբյանը։

«Ես լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության հետ, որը նա արել է։ Նա բառացիորեն ասաց, որ բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո բանավեճի չի հրավիրում նախագահներին։ Մենք այդ մասին հայտարարել էինք։ Եվ, իհարկե, բանավիճելու ոչինչ չկա, մենք կոնսենսուսի եկանք»,-հավելել է Զուրաբյանը։

«Բայց, ինչպես միշտ, Փաշինյանի արածը թերի է. նա չհրապարակեց կարևորը՝ ՀՀ պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին»,- ասել է Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հրեշ է, որ 2019 թվականի ապրիլին և հունիսին ստացել է պլան, որով հաստատվում է խաղաղություն և ապաշրջափակում, և մերժել է։

«Մենք կստանայինք խաղաղություն՝ անկախ Արցախով»,- նշել է Զուրաբյանը՝ հավելելով, որ նա մերժումով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան և պատերազմի վերսկսումը 2020 թվականին։ Այդ պատերազմով մենք ունեցանք Արցախի կորուստ, 5000 զոհ և մեր պետության թուլացում։

«Արցախի ոչնչացումը, 5000 զոհը և մեր պետության թուլացումը, սողացող կապիտուլյացիան ամբողջովին Նիկոլ Փաշինյանի խղճին են»,- ասել էԼևոն Զուրաբյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում