Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը տեղի կունենա վաղը՝ 9։30-ին․ Բաբայան
04/12/2025 22:46
Կարդացեք նաև
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը․
Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է:
Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»։
Նշենք նաև, որ մինչ այդ Բաբայանը հայտնել էր, որ Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին․ դատավարությունը տեղի կունենա վաղը 9։30-ին՝ Երևանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում