Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է․ Խաչատրյան

Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է․ Խաչատրյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Փաշինյանի նոր մեղադրանքին, թե Կաթողիկոսը ենթարկվել է օտարերկրյա մայորի, նշել է, որ հիմա, եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետք է գործ բացվի, բայց նման գործ չկա։

«Մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել՝ որևէ կուսակցության կամ զինվորականների նկատմամբ նման գործեր կա՞ն, թե՞ ոչ՝ չկան։ Հիմա էլ կաթողիկոսին են մեղադրում։ Եթե մարդու մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է բացվի այդ հատկանիշով, ոչ թե՝ ջեբը պլան գցելու հատկանիշով»,- նշել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ տեղի ունեցողը բնորոշ է բռնակալական երկրներին. «Բռնակալական երկրներում ինչպես է լինում՝ իրավապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանությունների գործիք։ Այո, ԱԱԾ-ին կուղարկեն եկեղեցականների հետ «զրույցի», լրատվամիջոցների հետևից՝ որ «զրուցեն»։ Այո, կգտնվեն Հայր Գաբոններ… արդեն գտնվել են»,– ասել է պատգամավորը։

Դիտարկմանը, թե ճնշումներին, հավանաբար, չեն դիմանում, Խաչատրյանը պատասխանել է․ «Իսկ մամուլը ճնշման տակ չի՞։ Եթե ճնշումն այդքան մեծ է, չի կարողանում կատարել իր պարտականությունը, թող դիմի կաթողիկոսին, ավագանիի անունը վերցնի։ Էնա ասում են՝ Հայաստանում այդքան գործ կա, թող գնան ու իրենց գործերը անեն»։

«Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ։ Ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ «Ինչ կուզեմ, էդ էլ կանեմ»․ այս մոտեցմամբ է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ սրբազանին փորձեցին վարկաբեկել, տեսան չի ստացվում, սրբազանը ամուր է, պինդ է, Վեհափառի թիկունքին է կանգնած, վեհափառն էլ նրա թիկունքին է կանգնած։ Եվ ահա ծնվում է մի խայտառակ, զավեշտալի մեղադրանք։ «Ջեբը պլան գցելը» դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, ոճ է»,-ասել է պատգամավորը։

Նա լիակատար աջակցություն է հայտնել Արշակ սրբազանին, Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանի, Մկրտիչ սրբազանին և «բոլոր խղճի բանտարկյալներին»։ «Նրանք այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար՝ Նիկոլ Փաշինյանի զնդաններում, փողոցներում հրապարակներում»,-եզրափակել է պատգամավորը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում