Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հաջիև

Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում.  Հաջիև

Քաթարում «Դոհա ֆորում»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ արդար խաղաղության հիման վրա մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում։

Նա նշել է, որ վերջերս ստորագրված խաղաղության բազմաթիվ համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ դրանք ստորագրելուց հետո կողմերն իրենց զգում են «հարմարավետության գոտում»։

«Բայց Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են խուսափել այս իրավիճակից։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի շատ աշխատանք է պահանջվում»,- ասել է Հաջիևը։

Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական ​​կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։

«Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել այս իրավիճակից։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի անհրաժեշտ է մեծ աշխատանք», – ասել է Հաջիևը։

 

Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական ​​կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում