Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Բագրատ Սրբազան

Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Բագրատ Սրբազան

«Սրբազան Պայքարի» առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ․ «Ամբողջ սրտով և սիրով հանուն ապօրինի կալանավորված իմ հոգևոր եղբայրների և տասնյակներով քաղկալանավորների, ովքեր պայքարում են մեր պատվի և կեսագրության, մեր Հայրենիքի ազատագրության համար, ցանկանում եմ գնահատանք, շնորհավորություններ և շնորհակալություն հայտնել բոլոր իրավապաշտպան փաստաբաններին՝ Փաստաբանի օրվա առթիվ։

Դուք ձեր գործունեությամբ կռվում և պայքարում եք մեր պետության ազատագրության համար՝ ձեր մասնագիտությունից ավելի և վեր։ Պայքարում եք արդարության և իրավունքի հաստատման համար՝ ընդհանրապես հաշվի չառնելով ո՛չ ձեր անձնական շահը և ո՛չ էլ նպատակահարմարությունը։

Աստված զորացնի և պահի ձեզ, որպեսզի ձեր միջոցով ևս մեր երկրում, ինչպես Աստծո խոսքն է ասում՝ «Իրավունքը և արդարությունը հանդիպեն և համբուրվեն», և դուք գործեք լիարժեք իրավունքի և արդարության տիրույթում՝ լիովին վայելելով ձեր մասնագիտական հաջողությունների ուրախությունը։

Արդար և իրավունքի՝ ճշմարտության և արդարության Հայաստանի տեսիլքով, սիրով և աղոթքով՝

Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում