Միհրան Հակոբյանը քթի կոտրվածք և սալջարդ ունի, սա մեսիջ էր. Մինասյան
08/12/2025 17:52
Կարդացեք նաև
«Իզմիլյան» ԲԿ-ի մոտ լրագրողնեի հետ ճեպազրույցում քաղաքագետ Արմեն Մինասյանը տեղեկացրել է, որ Միհրան Հակոբյանը քթի կոտրվածք ունի, գանգուղեղային ինչ-որ վնասվածք և սալջարդ է ստացել: Բավականին լուրջ վնասվածքներ կան: Ինքը շոկային վիճակում է։
Նրա խոսքով՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Միհրան Հակոբյանի վրա հարձակումը տեղի է ունեցել իր հանրային ակտիվության՝ ֆեյսբուքյան գրառումների համար:
«Իմ տպավորությամբ՝ օրը ցերեկով նման հարձակումը շատ ցուցադրական է, հարձակումը թիկունքից է եղել և փախուստ: Ակնհայտ է՝ դա կարճ մեսիջ էր, որ դադարեցնի այն, ինչ անում էր: Սա ուղղակի դաս է բոլորին»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում