Քաղաքացիները աղերսագիր են տարածում համացանցում՝ կոչ անելով միանալ

Քաղաքացիները աղերսագիր են տարածում համացանցում՝ կոչ անելով միանալ

ԱՂԵՐՍԱԳԻՐ ԱՌ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Վեհափառ Տեր, Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ձերդ  Սրբության հոգևոր որդիներս, խոնարհությամբ և երկյուղածությամբ մատչելով Առաքելադիր և Լուսավորչահաստատ գահի Գահակալիդ, աղերսում, հայցում և անսասան հաստատակամությամբ ակնկալում ենք, որ Մայր Եկեղեցու և Ձեր իսկ դեմ հերձվածողաբար ապստամբյալ ուխտադրուժ եպիսկոպոսների և հոգևոր դասից նրանց հետևից հրապարակավ խոտորյալ սպասավորների նկատմամբ Ձերդ հայրապետական իրավասությամբ փութապես արձակվի կարգալուծության և բանադրության վճիռ, ինչը հստակություն կմտցնի նաև եկեղեցու առավել խոնարհ աստիճանի սպասավորների և աշխարհականներիս համար՝ հանդեպ ապստամբյալ եպիսկոպոսները վերաբերմունքի մեջ:

Թող եկեղեցու բոլոր՝ արժանավոր և անարժան զավակների հանդեպ քրիստոսավանդ ողորմությամբ և ներողամտությամբ լի Ձեր սերը չկաշկանդի Ձեզ՝ Ձեր երկաթյա հովվապետական գավազանով փշրելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միության, նվիրապետական կարգի, կանոնական և վարդապետական անաղարտության դեմ ոտնձգած անօրենների եղկելի դավադրությունը:

Առաքելահաստատ ավանդության, Տիեզերական և ազգային եկեղեցական ժողովների կանոններն ամբարշտաբար և հանդգնաբար ոտնահարած ուխտադրուժ սպասավորների պատճառած եկեղեցահալած ավերները փարատելու և նրանց առ Աստված զղջմամբ և ապաշխարությամբ վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում