Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգմամբ. Ֆիդան
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, 2025 թվականի արդյունքների վերաբերյալ ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ֆիդանը նշել է, որ այս գործընթացը 2025 թվականին իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգված, և հաջորդ տարի խաղաղության ձեռքբերումը որակել է որպես պատմական հնարավորություն։
«2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված։ Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն բան՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել այս պատմական հնարավորությունից»,- նշել է նա։
Ի դեպ՝ Ֆիդանը հավելել է, որ 2025 թվականին Հարավային Կովկասում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում