Կարապետյանի ձերբակալությունը կասկածի տակ է դնում ՀՀ-ի ներդրումային միջավայրի կայունությունը․ ՌԴ ԱԳՆ

Կարապետյանի ձերբակալությունը կասկածի տակ է դնում ՀՀ-ի ներդրումային միջավայրի կայունությունը․ ՌԴ ԱԳՆ

«ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտնել է, որ ռուս ձեռնարկատերերը զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո։

«Մենք հայտնում ենք, որ այս իրավիճակում այլ ռուս ձեռնարկատերեր զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում և կասկածի տակ են դնում ՀՀ ներդրումային միջավայրի կայունությունը, որը, հավանաբար, չի պահպանի երկկողմ առևտրի աճի տեմպը», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում