Կարծես ձկնորսի համար լինի. Օհանյան
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը տպավորված չէ ՀՀ զինված ուժերի դաշտային նոր համազգեստի օրինակով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշել է, որ Հայկական բանակի համազգեստը ժամանակին ընտրվել է հանձնաժողովի կողմից այնպիսի գույներով, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքին։
Նշենո, որ օրերս Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նրան է ներկայացնում հայկական բանակի նոր համազգեստի նմուշները։
«Եթե նկատել եք՝ նույնիսկ Երևան քաղաքում այսօրվա համազգեստով քայլող զինվորականներն են նույնիսկ աննկատ»,- նշել է Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է նոր համազգեստը «հայկական կամուֆլյաժ»։
Դիտարկումները, թե նոր համազգեստը պետք է նման լինի ՆԱՏՕ-ի բանակների համազգեստներին, Օհանյանի համար մի քիչ տարակուսելի է։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի շատ բանակների համազգեստներ գիտի, բայց նման համազգեստի չի հանդիպել։
«Համազգեստը պետք է ներկայացնի տվյալ ժողովրդի, ազգի բանակը, իսկ այս համազգեստով չես կարող պատկերացում կազմել: Դրա համար էլ շատերն են ասում՝ կարծես ձկնորսի համազգեստ է։ Բացի այդ ներկայացված գլխարկներն էլ իրականում բերետներ էին, որոնք սովորաբար դաշտային գործողությունների ժամանակ չեն օգտագործվում»,- նշել է Օհանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում