Վեհափառն անսասան է՝ ինչպես անսասան է Արարատ լեռը. Հովնան Սրբազան
Կարդացեք նաև
Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին, նշել է, որ դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց՝ եկեղեցի ու ոչ միայն եկեղեցին քանդելու համար։
«Սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է»,- ասել է Հովնան Սրբազանը։
Նա նշել է, թե Վեհափառն անսասան է՝ ինչպես անսասան է Արարատ լեռը։
«Եկեղեցու վարկանիշը չեն կարող վնասել, եկեղեցու վարկանիշն ավելի բարձրանում է, բայց եկեղեցին խոցվում է։ Բայց եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող տուժել, բայց եկեղեցու առաքելությունը կարող է տուժել։ Նման դեպքերում եկեղեցին միշտ զորանում է»։
Նա ասել է, թե վստահ է՝ իր սուբյեկտիվ կարծիքով, նրանք ճնշումների տակ են.
«Ի՞նչ է նշանակում մեկ օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո՝ լրիվ այլ։ Նրանց հետ զրուցելու առիթ չեմ ունեցել և չեմ էլ ուզում։ Մայր Աթոռում սնված մարդը չէր կարող նման բան անել»։
Դիտարկմանը, թե Փաշինյանն այսօր «աղանդավորներ» է անվանել կաթողիկոսին և նրա կողմնակից հոգևորականներին՝ Հովնան Սրբազանն արձագանքել է.
«Այդ մարդը վաղուց դադարել է բանական մտածելուց, ինքը վերջնահաշվարկ է արել առողջ մտածելակերպի հետ։ Այդ մարդու ասածներին ինչպե՞ս կարելի է գնահատական տալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում