Վեհափառ Հայրապետը ստիպված էր հոգևորականներին ճանապարհել տուն, քանի որ չէին գնում վեհարանից Զոհրաբյան

Վեհափառ Հայրապետը ստիպված էր հոգևորականներին ճանապարհել տուն, քանի որ չէին գնում վեհարանից  Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Ծանր օրեր ենք ապրում: Քրիստոսի Եկեղեցին, որը նաև Ազգային ինքնության պահապանն է, հալածվում է սեփական իշխանությունների կողմից:

Այս հալածանքի օրերին հատկապես գնահատելի է հավատացյալների և հոգևորականների հավատարմությունը և խիզախությունը:

Եկեղեցուն զորակցելու և ժամերգությանը մասնակցելու համար այսօր Մայր Աթոռ եկած քրիստոնյաները ցույց տվեցին նաև իրենց մերժողական վերաբերմունքը սեփական Եկեղեցուն և Կաթողիկոսին դավաճանած հոգևորականներին:

Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստի ընդմիջմանը Վեհափառ Հայրապետը ստիպված էր հոգևորականներին ճանապարհել տուն, քանի որ չէին գնում վեհարանից:

Այս վիճակից Եկեղեցին դուրս է գալու ավելի ուժեղ և մաքրված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում