Նոյեմբերի 23-ի ցերեկը Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում
Կարդացեք նաև
Նոյեմբերի 23-ի ցերեկային ժամերին Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության՝ քամին կլինի հարավարևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10-ից +12, իսկ երեկոյան՝ +6-ից +8 աստիճան։ Շիրակում ցերեկը սպասվում է +4-ից +9 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +4-ից +8, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +12 աստիճանի, իսկ Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +4-ից +7 աստիճան։
Լոռիում ցերեկային ժամերին կլինի +8-ից +12 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում սպասվում է +9-ից +12, հովտային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան։ Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +4-ից +7, նախալեռնային հատվածներում՝ +9-ից +13 աստիճան։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10-ից +14, հովտային շրջաններում՝ +12-ից +14 աստիճան, իսկ Արմավիրում կեսօրին կգրանցվի +12-ից +14 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +3-ից +6, նախալեռնային շրջաններում՝ +11-ից +15 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +3-ից +6, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +11, իսկ հովտային շրջաններում՝ +13-ից +17 աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում