ՌԴ-ում կարծում են, որ Թրամփի խաղաղության պլանում Ուկրաինայի ու Եվրոպայի կողմից արվող փոփոխությունները չեն նպաստում կարգավորմանը
22/12/2025 09:14
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանում Ուկրաինայի և Եվրոպայի կողմից արվող փոփոխությունները չեն նպաստում կարգավորմանը։
«Ես ավելի քան վստահ եմ, որ այն փոփոխությունները, որոնք արել են կամ փորձում են անել ուկրաինացիներն ու եվրոպացիները, հաստատ չեն բարելավում փաստաթուղթը և չեն բարելավում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ ինքը փաստաթղթերը դեռ չի տեսել, միայն մամուլում ազդակներ են եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում