Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը
22/12/2025 16:09
Կարդացեք նաև
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այսօրվա նիստում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները՝ մեղադրող կողմի հայտարարություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում