Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի
24/12/2025 15:37
Կարդացեք նաև
Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի։ Թեմի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներն ի Քրիստոս, տեղեկացնում ենք ամենքիդ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում