Մեծ-մեծ շնորհակալություն բոլոր իմ սիրելիներին, ովքեր շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը՝ բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով. Միքայել Սրբազան
27/12/2025 15:22
Կարդացեք նաև
«Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունները բոլոր իմ սիրելիներին, ովքեր տարբեր ձևերով և տարբեր եղանակներով շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը՝ նամանավանդ այս դժվարին օրերի, բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով»,-ասված է Միքայել Սրբազանի շնորհակալական խոսքում։
Նա շարունակում է.
«Մասնավոր շնորհակալություն իմ բախտակից սրբազան եղբայրներներին՝ իրենց բարեմաղթանքների համար: Խորին հարգանք հիվանդանոցի դիմաց հավաքված սիրելի մարդկանց, ովքեր թեթևացրին հետվիրահատական ցավերը: Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր Հայրենիքը և մեր սուրբ Եկեղեցին:
Օրհնությամբ՝
27.12.25
184-րդ օր ապօրինի ազատազրկման»։
