«The Times»-ը բարձրաձայնում է Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին․ Ամստերդամ
29/12/2025 16:40
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է.
«Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում
Աշխարհի ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ բրիտանական «The Times»-ը, բացահայտում է Հայաստանի դառն իրականությունը։
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Դենի Քրյուգերն իր հոդվածում ահազանգում է՝ «Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով»:
Երբ բրիտանական քաղաքական վերնախավը բարձրաձայնում է Սամվել Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին, Փաշինյանի վարչակազմի բռնաճնշումներն այլևս հնարավոր չի լինում թաքցնել աշխարհից։
Ճշմարտությունը դուրս է եկել միջազգային հարթակ։ Արդարությունը պետք է հաղթի՞»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում