Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանն աննահանջ է իր համոզմունքներում․ Հակոբյան
01/01/2026 20:34
Կարդացեք նաև
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․ «Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ դուրս եկանք «Արմավիր» ՔԿՀ-ից, ուր գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին։
Մեր ընկերոջ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է, Խաչիկը հաստատակամ և աննահանջ է իր համոզմունքներում:
Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով:
Հատուկ կերպով ողջունում էր բոլոր քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին՝ լինելով դժվարության մեջ գտնվող քաղաքական հայի կողքին, որը գործում է հանուն արժանապատիվ և հզոր Հայաստանի Հանրապետության»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում