Թրամփը հաստատել է՝ Մադուրոն դուրս է բերվել Վենեսուելայից

Թրամփը հաստատել է՝ Մադուրոն դուրս է բերվել Վենեսուելայից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին և երկրից դուրս բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Թե որտեղ է այժմ գտնվում Վենեսուելայի նախագահը, հայտնի չէ։Այս գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։

ԱՄՆ-ից հայտարարել են՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատարանի առաջ կկանգնի հանցագործությունների համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում ԱՄՆ-ի հետագա գործողություններ չեն սպասվում, հայտարարել է սենատոր Մայք Լին:

Ռուբիոն հայտնել է, որ Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ-ում քրեական մեղադրանքներով դատաքննության ենթարկվելու համար, ռազմական գործողությունները ձեռնարկվել են ձերբակալությունն իրականացնողներին պաշտպանելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում