Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է․ Բաբայան

Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պտի լիներ, հետաձգվել և հրապարակման օր է նշանակվել հունվարի 12-ը»։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում