Միասին աջակցենք մեր ընկերներին՝ ռեժիմի կողմից այս խայտառակ բռնաճնշումների և աղաղակող ապօրինությունների համատեքստում․ Ֆիդանյան
Կարդացեք նաև
Լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրում է․ ««Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստ։
Օրեր անց կլրանա երկու ամիսը, ինչ Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը շինծու քրեական գործով կալանավորված են։ Հունվարի 9-ին, այսինքն վաղը ժամը 14:00-ին Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20) տեղի է ունենալու «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։ Դատական նիստը լինելու է դռնբաց։ Բոլորով միասին աջակցենք վաղը մեր ընկերներին՝ ռեժիմի կողմից այս խայտառակ բռնաճնշումների և աղաղակող ապօրինությունների համատեքստում։ Ազատություն Նարեկին, Վազգենին և մնացած բոլոր քաղբանտարկյալներին»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի արարքին իրավական գնահատական չի տրվել»,-տեղեկացնում են Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ա.Բաբայանն ու Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռ. Մելիքյանը։