Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ Սամսոնյանը պետք է լինի տնային կալանքի տակ, առաջին ատյանը՝ երկարացնում է կալանքի ժամկետը․ փաստաբաններ
09/01/2026 17:19
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ Նարեկ Սամսոնյանի կալանավորման ժամկետը երկարացնելն այն պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ դեռ նոյեմբերի 14-ից Նարեկ Սամսոնյանը պետք է տնային կալանքի տակ լիներ, մի բան է նշանակում՝ ինչ ուզեն՝ կանեն։
Ինչ վերաբերում է Նարեկ Սամսոնյանի անժամկետ հացադուլին, Ռուբեն Մելիքյանն ասել է, թե Սամսոնյանը շատ հաստատակամ է իր որոշման մեջ․ սա քաղաքական դիրքորոշում է այս խայտառակությանը»։ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը ևս նկատել է՝ դատարանն այժմ պետք է քններ ոչ թե կալանքի երկարացման, այլ՝ տնային կալանքը երկարացնելու հարցը։
«Այս ամեն ինչն աբսուրդ էր, իրավաբանությունից դուրս էր»․- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում