Ինչ կլինի, եթե հարկատուներն ու մնացած բոլորը շարժվեն Փաշինյանի տրամաբանությամբ․ Վարազդատ Հարությունյան
10/01/2026 19:02
Կարդացեք նաև
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե օրինակ հարկատուները հրաժարվեն հարկեր վճարելուց` պատճառաբանելով այդ քայլը կառավարության ու դրա ղեկավարի դելեգիտիմությամբ:
Կամ ասենք` մարդիկ հրաժարվեն դատական ակտերը կատարելուց, քանի որ դատարաններն անկախ չեն գործադիրից:
Մերժվեն տեղական տուրքերն այն բանի համար, որ ՏԻՄ ղեկավարները խախտել են չթալանելու ուխտը:
Չենթարկվեն ոստիկանության պահանջներին՝ ոստիկանապետի քաղաքականապես կողմնակալ դիրքորոշման պատճառով:
Բանակ չգնան, քանի չեն վերադարձվել ռազմագերիները:
Չվճարեն ՀԷՑ-ի կողմից հաշվարկված էլեկտրաէներգիայի սպառման վճարները, քանի դրա տնօրենը Ռոմանոսն է։
Ցանկը շարունակելի է… »։
Հետևեք մեզ նաև Telegram-ում