Իր նկատմամբ ագրեսիայի դեպքում Իրանը սպառնում է հարվածել Իսրայելին և ԱՄՆ-ին

Իր նկատմամբ ագրեսիայի դեպքում Իրանը սպառնում է հարվածել Իսրայելին և ԱՄՆ-ին

Միացյալ Նահանգների կողմից ռազմական հարձակման դեպքում, ինչպես Իսրայելն, այնպես էլ ԱՄՆ ռազմական և ռազմածովային կառույցները կդառնան մեր օրինական թիրախները, hայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում