Վերադարձնենք վարորդական իրավունքը մեքենայով տուն պահող քաղաքացիներին. Նարեկ Կարապետյան

Վերադարձնենք վարորդական իրավունքը մեքենայով տուն պահող քաղաքացիներին. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, արձանագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, նշել է, թե գողություն անողներն ու թալանողները մեր երկրում իրենք են, թալանում են տուգանքներով, թալանում են հասարակության վրա դրած անտրամաբանական տույժերով։

«Որ գյուղ մտնում եմ, մարդիկ վարորդական իրավունքից զրկված են ինչ-որ անիմաստ խախտումի պատճառով և իրենց ընտանիքը չեն կարողանում պահել։ Մեր առաջին քայլերից մեկը լինելու է այդ մարդկանց, ովքեր մեքենայով են ընտանիքները պահում, տալ հնարավորություն, որպեսզի փորձաշրջան անցելուց հետո կարողանան հետ բերել վարորդական իրավունքը.,-ասել է Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում