Իրանի իշխանությունները ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունեն. Աբբաս Արաղչի
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունեն. այս տարբերակը նույնիսկ չի քննարկվում։
«Սա ԱՄՆ նախագահին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Իրանում ներկայումս բողոքի ցույցեր չկան, և երկրում հանգստություն է տիրում։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում էին լուրեր, որ ցույցի մասնակիցներին պատրաստվում են մահապատժի ենթարկել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր ասել, որ Իրանում մահապատժի չեն ենթարկելու ցուցարարներին։ «Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, որ մահապատիժներ իրականացնելու ծրագրեր այլևս չկան: Ես լավ աղբյուր ունեմ, որը պատմում է ինձ այս մասին»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում