Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ իբր Կիևը, այլ ոչ թե Մոսկվան է խոչընդոտում հնարավոր համաձայնագրի կնքմանը։

«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «շահեդները» և Ուկրաինայի ոչնչացման Ռուսաստանի փորձերն են հստակ ապացույցն այն բանի, որ Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, և երբ ռուսական հարվածներն ուղղված են մեր էներգետիկ համակարգը խաթարելուն և մեր ժողովրդի դեմ, հենց Ռուսաստանի վրա է պետք ճնշում գործադրել։

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային այս հարցում։ Մենք զգալիորեն կակտիվացնենք մեր դիվանագիտական ​​ջանքերը՝ և՛ հանրային, և՛ պաշտոնական, և՛ մասնավոր ու ոչ պաշտոնական»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ, Reuters-ի հետ հարցազրույցում Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել գրեթե չորս տարի առաջ սկսած պատերազմը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում