Ընդդիմադիրներն այնպես պետք է անեն, որ այն էլեկտորատի ձայները, որոնք «պրոնիկոլական» չեն, չփոշիանան. Վարդան Պողոսյան
Կարդացեք նաև
«Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել է, որ եթե մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, բնականաբար՝ առաջին մեխանիզմն ընտրույթուններն են։
Սահմանադրագետի խոսքով՝ կա նաև մինչև ընտրույթունները իշխանության փոփոխության տարբերակը, որը խորհրդարանի միջոցով իշխանափոխությունն է, բայց դրա հավանականությունը նա փոքր է համարում, քանի որ, չնայած Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը, բայց կա պառլամենտական մեծամասնություն, որը անվերապահորեն կատարում է իրենց առաջնորդի բոլոր անբնական, անտրամաբանական պահանջները։
Նկատելով, որ Փաշինյանն առաջիկայում սահմանադրական և ոչ սահմանադրական միջոցներով փորձելու է վերարտադրվել՝ Պողոսյանը նշել է, որ այդ իրավիճակում ընդդիմությունը պետք է ճիշտ ձևաչափ ընտրի պայքարելու համար և այնպես անի, որ այն էլեկտորատի ձայները որոնք «պրոնիկոլական» չեն, չփոշիանան և դրանք կենտրոնանան այն կուսակցությունների, կամ կուսակցությունների դաշինքների մոտ, որոնք ռեալ հնարավորություն ունեն մտնելու ԱԺ։
Ըստ Պողոսյանի, դրանից հետո ընդդիմադիր ուժերը պետք է խորհրդարանում միավորվեն և վարչապետի թեկնածու առաջարկեն։
Նա նշել է, որ եթե Հայաստանում կա Վարչապետ և նրան հլու խորհրդարանական մեծամասնություն, ապա Սահմանադրությունը չի կարող նպաստել այդ իրողության հակազդմանը, միակ հնարավորությունը անկախ դատական իշխանությունն է, բայց դա էլ այսօր չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում