Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և մյուսներն արդարացվել են

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և մյուսներն արդարացվել են

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրական դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վճիռ․

Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամներն ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում