Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. Արամ Վարդևանյան

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ:

Այս մասին Armenia Sputnik–ին ասել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողների պնդմամբ՝ ստացիոնար բուժումն ընդհատվել է։ Նա տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»։ Այս պահին կորոնավիրուսային համավարակի, երկկողմանի թոքաբորբի ֆիբրո վիրուստի տեսակով տեղափոխվեց ՔԿՀ»-  ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբանը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմամբ բեկանել է ոչ թե ուղիղ տնային կալանքը, այլ վարույթ հարուցելու մասին որոշումը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում