«Նոր Հայաստանի» ղեկավարության համար ռուսամետ դիրքորոշումը ձերբակալության հիմք է․ Լեոնիդ Կալաշնիկով
23/01/2026 11:58
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ռուսամետ, դաշնակցային դիրքորոշումը համարում են հանցագործություն: «Նոր Հայաստանի» ղեկավարության համար սա բավարար հիմք է ձերբակալման համար․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանը համարում է բարեկամ երկիր:
«Սա ընդգծվում է ամենուրեք»,- հավելել է նա։
Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից հայ քաղաքական գործիչները չեն հետապնդվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում