Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը երկարաձգվեց 1 ամսով
26/01/2026 15:52
Կարդացեք նաև
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը` տնային կանալքը, երկարաձգվեց 1 ամսով։
Տեր Գարեգինին թույլատրել են հանդիպել հարազատներին և ամեն կիրակի մասնակցել պատարագի Արմավիրի մարզի եկեղեցում` բնակության, այլ ոչ ծառայության վայրի։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, ավելի ուշ նրա կալանքը փոխվել է տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20–ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում