Արփինե Սարգսյանի հանդիպումը Մեթյու Հոլինգվորթի հետ
Կարդացեք նաև
Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու համագործակցությունը նյութական պահուստի, պատրաստվածության և աղետների ռիսկերի կառավարման ոլորտներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
COP17-ի շրջանակում հոկտեմբերի 19-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ակտիվ ներգրավվածությունը տարաբնույթ ծրագրերում։ Մեթյու Հոլինգվորթն իր հերթին բարձր է գնահատել ՆԳՆ-ի հետ երկարամյա փոխգործակցությունը և ողջունել աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների և կարողությունների զարգացման ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում