Հնդկաստան-ԵՄ առևտրային մեծ համաձայնագիր
Կարդացեք նաև
Financial Times-ի փոխանցմամբ՝ Նյու Դելին և Բրյուսելը առևտրային համաձայնագիր են ստորագրել, որը կվերացնի մինչև 4 միլիարդ եվրոյի մաքսատուրքերը ԵՄ արտահանողների համար և կարող է կրկնապատկել դաշինքից Հնդկաստան առաքումները
Պայմանագիրը, որը Բրյուսելը համարում է ամենախոշորը, կկրճատի ԵՄ-ից Հնդկաստան արտահանման 96.6 տոկոսի մաքսատուրքերը՝ նվազեցնելով եվրոպական ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի և սարքավորումների արժեքը։ Երկու կողմերի համար զգայուն գյուղատնտեսական ոլորտները, ինչպիսիք են՝ կաթնամթերքը, շաքարավազը և որոշ մսամթերք, մնացել են անփոփոխ։
Համաձայնագիրը կնքվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի Հնդկաստան կատարած այցի ընթացքում։
Գործարքը ուժի մեջ մտնելուց առաջ կներկայացվի Եվրոպական խորհրդին և խորհրդարանին, ինչպես նաև Հնդկաստանի կառավարությանը հաստատման համար։ Բրյուսելի տվյալներով՝ ԵՄ-ն և Հնդկաստանը տարեկան առևտուր են անում ավելի քան 180 միլիարդ եվրոյի ապրանքների և ծառայությունների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում