Պարգևավճարների միջոցով պետական համակարգի աշխատողներին կարողանում են դարձնել «թրաֆիկինգի զոհ». Էլինար Վարդանյան
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշել է․ «ՔՊ» կուսակցությունը կոռուպցիոն միջոցներով համալրում է իր միջոցները հետագայում նաև ընտրական հիմնադրամի միջոցով դրանք ծախսելու համար։
Նրա պնդմամբ՝ «ՔՊ»-ականների ստացած պարգևավճարները նույնպես կոռուպցիայի դրսևորում են։
«Շատ խոսվեց պարգևավճարների մասին տարբեր կողմերից, բայց սա նաև կոռուպցիոն դրսևորում է, որովհետև այս միջոցով իշխանությունները կարողանում են պետական համակարգի աշխատողներին դարձնել «թրաֆիքինգի զոհ»։ Այնպետ չէ, որ այդ մարդիկ համաձայն չեն, որ իրենց դարձնեն թրաֆիքինգի զոհ, բայց սա հնարավորություն է տալիս շահագրգռելու եղանակով այս մարդկանց օգտագործել քաղաքական նպատակների ու քաղաքական պրոցեսների համար»,-ասել է նա։
Պատգամավորը նաև նշել է, որ «ՔՊ»-ականների ստացած պարգևավճարները Փաշինյանի կողմից ևս մեկ անգամ օգտագործվում են հասարակության միջև որպես անջրպետ անցկացնելու համար։
«Երբ մի կողմից դու ասում ես, թե ինչ է անելու թոշակառուն, որ 10.000 դրամ ավել տամ և մյուս կողմից թոշակառուներն ու աղքատ խավը տեսնում է պաշտոնյաների որոշակի խավ, մի նոր ատելության մթնոլորտ է առաջանում նրանց մեջ։ Սա շատ վտանգավոր է, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի հիմնական նպատակը «բաժանիր, որ տիրես»-ն է ու ինքը բոլոր ոլորտներում մեծ հաջողությամբ իրականացնում է իր նպատակը»,-նշել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում