Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը

Պեսկովը հայտնել է, թե երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։

Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը պարբերաբար ցուցումներ է ստանում պետության ղեկավարից: Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ապա, Պեսկովի խոսքով, հրապարակային քննարկումը միայն վնասում է գործին:

«Քննարկումները շատ զգայուն թեմայի շուրջ են, շատ բարդ բանակցություններ են։ Եվ դրանց ընթացքում ինչ-որ առանձին հատվածների հրապարակավ քննարկումը վնաս է հասցնում բանակցություններին»,- ասել է Պեսկովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում