Մոտակա օրերին լրացուցիչ հետազոտություններ կարվեն՝ հասկանալու, թե որն է պատճառը․ Ռուբեն Մելիքյան

Մոտակա օրերին լրացուցիչ հետազոտություններ կարվեն՝ հասկանալու, թե որն է պատճառը․ Ռուբեն Մելիքյան

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է․ «Քանի դեռ վկայի հարցաքննությունը  չի ավարտվել, ճիշտ չեմ համարում  հիմա վկայի հարցաքննության անդրադառնալը, բայց ասեմ՝  շատ հետաքրքիր էր»։

Նա խորհուրդ է տվել իրավաբան ուսանողներին՝ անպայման նայել այս հարցաքննությունը։

«Հարցաքննությունը կշարունակվի և մենք կտեսնենք՝ առհասարակ վկայի հետ գործ ունե՞նք, թե մարդու, որին ուղղակի պետությունը անհանգստացրել է՝ իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար»,- շարունակել է նա։

Ինչ վերաբերում է Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին, Մելիքյանն ասել է․

«Հենաշարժական խնդիր է առաջացել, պետք է մոտակա օրերին հետազոտություններ լրացուցիչ արվեն՝ հասկանալու, թե պատճառը որն է։ Նախնական ախտորոշում կա, բայց դե, հիմա մարդու ախտորոշումն է, ես չէի ցանկանա դրա մասին խոսել»։

Հստակեցմանը, թե արդյո՞ք առողջական խնդիրների առաջացումը կալանքի հետևանքով է, պաշտպանն ասել է․ «Ես համարում եմ, որ այս ամեն ինչն է կալանքի հետևանք, հացադուլն էլ, բայց կոնկրետ պատճառահետևանքային կապ՝ ուղիղ հացադուլի, թե ընդհանրապես կալանքի հետ կապված, այս պահին նշել չեմ կարող»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում