Դաժան մարդու համբավ ունեցող Ռոբերտ Քոչարյանը սենտիմենտալ էր դարձել. «Հրապարակ»

Դաժան մարդու համբավ ունեցող Ռոբերտ Քոչարյանը սենտիմենտալ էր դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեսիջը շատ պարզ է՝ եկեղեցի, Արարատ, մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում»։ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր ասուլիսում այսպես մեկնաբանեց թիկունքին փակցրած մեծ պաստառը՝ Արարատ լեռան եւ Խոր վիրապի պատկերով:

«Մեր տարածաշրջանում, փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որը պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես պետականությունը քանդվի, այդ ինքնությունը թուլացրու։ Սա աքսիոմատիկ մոտեցում է, եւ ես չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձեւավորել Եկեղեցու հետ։ Չի եղել որեւէ տարաձայնություն»,- իր եւ Մայր Աթոռի, Վեհափառի հետ փոխհարաբերություններին անդրադառնալով՝ ասաց նա։

Նկատեցինք, որ սառնասիրտ ու դաժան մարդու համբավ ունեցող Քոչարյանն ակնհայտորեն սենտիմենտալ էր դարձել` Եկեղեցու, ազգային ինքնության հարցերին անդրադառնալիս: Նա չթաքցրեց, որ այս իշխանություններն այնքան արեցին, որ անգամ «իր նման մարդը» ասուլիսի հետնանկար է ընտրել Արարատի, Խոր վիրապի պատկերները։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում