Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են
01/02/2026 11:45
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ բանակցությունները սկսվել են և արդեն հանգեցրել են բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության։
«Մենք սկսել ենք բանակցությունները, և կարծում եմ, որ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», – լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը կրկին նշել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու համար։
«Կարծում եմ՝ մենք այնտեղ գործարք կկնքենք», – նշել է ամերիկացի առաջնորդը։
Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ մշակվել է Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում