Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում
02/02/2026 14:36
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զելենսկին առաջարկում է հանդիպում, իսկ Պուտինը հայտարարել է, որ դա հնարավոր է Մոսկվայում։ Սա մեր դիրքորոշումն է մնում», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում