Արաղչին իրանա-ամերիկյան բանակցությունները դրական է որակել
06/02/2026 18:17
Կարդացեք նաև
Մասկաթում իրանա-ամերիկյան բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դրական է որակել։
«Տրամադրությունը լավ էր, երկու կողմերն էլ արտահայտեցին իրենց տեսակետները: Սա լավ սկիզբ էր»,- ասել է նա։
Ըստ Արաղչիի՝ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունների շարունակության վերաբերյալ, սակայն ժամանակը, վայրը և ձևաչափը կորոշվեն մայրաքաղաքներում։
«Գրեթե լիակատար համաձայնություն ձեռք բերվեց բանակցությունները շարունակելու էության վերաբերյալ, և որոշվեց շարունակել այս գործընթացը։ Սակայն երբ, ինչպես և ինչ ձևով դա տեղի կունենա, կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում