26.1 C
Yerevan

Իրաքում մոտ երեք տասնյակ սպաներ ազատվել են աշխատանքից

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

Իրաքում մոտ երեք տասնյակ սպաներ ազատվել են աշխատանքից: Ազատման հարմանը ստորագրել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրենց պարտականություններից ազատված 26 զինծառայողները բարձր պաշտոններ էին զբաղեցնում ուժային կառույցներում: Նրանք մեղադրվել են կոռուպցիայի մեջ:

Բաղդադի հարավում գտնվող Յուսիֆիա քաղաքում՝ հսկիչ-անցագրային կետի մոտ, մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենա է պայթեցրել: Պայթյունի հետևանքով 23 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ-ն համաձայնության է եկել կառավարական ուժերի հետ Հիթ քաղաք մուտք չգործելու վերաբերյալ, հակառակ դեպքում ԻՊ-ն սպառնացել է սպանել իր մոտ գտնվող 100 գերիներին: Գերիների մեծ մասը սահուա ցեղախմբի անդամներ և ոստիկաններ են:

Միջազգային դաշինքի օդանավերը շարունակում են ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը Իրաքի տարբեր մարզերում՝ պատճառելով հսկայական վնասներ:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

spot_imgspot_img