Փաշինյանը քննադատեց ԲՀԿ-ին և եռյակին

Փաշինյանը քննադատեց ԲՀԿ-ին և եռյակին

Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության ենթարկեց ԲՀԿ-ին և եռյակին:

Անդրադառնալով ԲՀԿ որոշ պատգամավորների հայտարարություններին, թե կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից՝ Նիկոլ Փաշինանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարման 70 տոկոսի ընթացքում ԲՀԿ-ն եղել է իշխանական կոալիցիայի անդամ և բազմաթիվ անգամ կողմ է քվեարկել և անցկացրել է նախորդ կառավարության նախագծերը: «Կներեք, այդ ե՞ս էի այստեղ նստած` նախորդ կառավարության բերած օրինագծերը շուտ-շուտ անցկացնում: Ոչ, այդ ես չէի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին, քանի որ դրանում խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին: Փաշինյանը նշեց, որ վարչապետն անձամբ իրեն ասել է, որ սահմանամերձ համայնքների հետ կապված կոնկրետ հարցեր են լուծվելու, բայց փաստն այն է, որ կոնկրետ հարցեր այս բյուջեում լուծված չեն: «Սա ոչ իշխանական եռյակի դեպքը չի, որ ամառն ասում են աշուն, աշունն ասեն ձմեռ, ձմռանն ասեն գարուն»,- նշեց Փաշինյանը:

Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում