ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Դմիտրի Պեսկով

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Դմիտրի Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի մասին։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կա պայմանավորվածություն, որ այն իսկապես տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Մենք ձեզ կտեղեկացնենք վայրի և ճշգրիտ ամսաթվերի մասին։ Բայց դա իսկապես կլինի հաջորդ շաբաթ», – լրագրողների հետ զրույցում հայտնել է Պեսկովը։

Ավելի վաղ POLITICO-ն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում։

Եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-5-ին Աբու Դաբիում։ Հանդիպման արդյունքում Մոսկվան և Կիևը ռազմագերիների փոխանակում են կատարել «157-157-ի դիմաց» ձևաչափով։

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել կրկին Աբու-Դաբիում, հունվարի 23-24-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում