Եպիսկոպոսների հավաքը Ավստրիայում տեղի կունենա. Նաթան սրբազան
Կարդացեք նաև
Ամենայն հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, բայց այնուամենայնիվ, հավաքը Ավստրիայում տեղի կունենա:
Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան սրբազանը։
Անդրադառնալով մտքին, թե եպիսկոպոսաց ժողովը չի կարող Հայաստանից դուրս տեղի ունենալ, նա նշեց, որ դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են։
«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկելու զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,– ասել է նա։
«Զարմանում եմ, որ ամեն անգամ, մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին պարզապես տկարամիտի ու հիմարի տեղ դնել։ Բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»,- հավելել է Նաթան սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում