Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման Աբովյանի պատասխանը Արսեն Թորոսյանին

Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման Աբովյանի պատասխանը Արսեն Թորոսյանին

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է․ «Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են։ Ի պատասխան Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական որոշ դեմքերի ջղաձգությունների.

Իսկ ինչպե՞ս է կոչվում «Քաղաքացիական պայմանագիր» +Ֆիդանի աջակցություն+ Թուրքիային ու Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհ+ Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք+ կորսված Արցախ+ 5000 զոհ համադրությունը։ Ու ինչպե՞ս են կոչվում դրանից հետո Ալիևին ուղղված հրապարակային ստորացուցիչ շնորհակալությունները։

Իհարկե, հաշվի առնելով հանրության պառակտման, նույնիսկ սեփական Եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, բնական է, որ հանրային համերաշխության ու միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի ու անընդունելի լինեին»,-մասնավորապես գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում